Մեր մասին

LAW MAAT-ում մենք ավելին ենք, քան պարզապես իրավաբանական ընկերություն, մենք Ձեր վստահելի գործընկերն ենք արդարության հասնելու համար: Կենտրոնանալով իրավունքի վրա՝ մենք նվիրված ենք Ձեր իրավունքների պաշտպանությանը և Ձեր գործի յուրաքանչյուր փուլում համապարփակ իրավական աջակցություն ցուցաբերելուն: Անկախ նրանից՝ Դուք մեղադրյալ եք, վկա թե տուժող կամ պատասխանող թե հայցվոր՝ մեր փորձառու թիմը պատրաստ է օգնելու և աջակցելու, որպեսզի Ձեր ձայնը լսելի լինի և Ձեր շահերը լիովին պաշտպանվեն:

Մաաթի մասին – Արդարության և Հավասարակշռության Խորհրդանիշ

Արդարության կշեռքը ծագել է եգիպտական առասպելաբանությունից։ Հին Եգիպտոսում հանգուցյալի սիրտը կշռվում էր ճշմարտության և արդարության աստվածուհի Մաաթի փետուրի հետ՝ որոշելու համար, թե արդյոք նա արժանի է մտնելու հանդերձյալ աշխարհ։

Ըստ եգիպտական դիցաբանության՝ Մաաթը ծնվել է այն պահին, երբ Ռան ստեղծեց աշխարհը։ Նա ճշմարտության և հավասարակշռության մարմնացումն էր, որը ստիպում էր տիեզերքին գործել ռացիոնալ նպատակին համահունչ։ Նրա ուժը տարածվում էր ողջ տիեզերքում, իսկ նրա անունը նշանակում է «ուղիղ»՝ խորհրդանշելով այն ամենը, ինչ իրական և արդար է։

 Այս խորիմաստ ըմբռնումով ԼՈՈՒ ՄԱԱԹ-ը գործում է իրավական համակարգում՝ նպատակ ունենալով վերականգնել հավասարակշռությունը և հասնել արդարության։

2024-2025 Ստատիստիկ տվյալներ

Քրեական գործեր – Ընդհանուր իրականացված վարույթներ 73

Հաջողությամբ ավարտված գործեր
0
Ընթացիկ վարույթ
0

Անձնագրավորման, զինհաշվառման և Քաղաքացիություն ստանալու համար վարչական վարույթներ– 175+

Հաջողությամբ ավարտված գործեր
0 +
Ընթացիկ վարույթ
0 +

Վարչական գործեր – 400+

Հաջողությամբ ավարտված գործեր
0 +
Ընթացիկ վարույթ
0 +

Մեր Փաստաբանները

Արմեն Խաչատրյան

տնօրեն, քրեական գործերով իրավաբան:



Բազմամյա հարուստ մասնագիտական փորձը դատական, քննչական, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմիններում նրան թույլ է տալիս ոչ միայն կանխատեսել, այլև ճիշտ արձագանքել իրավական ոլորտի ցանկացած մարտահրավերներին։

Կարեն Մովսիսյան

ԼՈՈՒ ՄԱԱԹ պրոֆեսիոնալ թիմի հետ համագործակցող Գործընկեր իրավաբան-փաստաբան


Իրավաբանական ոլորտում շուրջ 10 տարվա փորձը նրան հնարավորություն է տվել մասնագիտանալ սահմանադրական, վարչական, հարկային, մաքսային, գործարարական, կորպորատիվ, մտավոր սեփականության, աշխատանքային իրավունքի, ինչպես նաև իրավունքի այլ ոլորտներում՝ ապահովելով իրավաբանական ծառայությունների բարձր մակարդակ։